Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական  հարվածի հետևանքով Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում հրդեհ է բռնկվել միջազգային British American Tobacco (BAT) կորպորացիային պատկանող ծխախոտի գործարանում։

Ձեռնարկության աշխատակիցների խոսքով՝ հրդեհվել է ծխախոտի արտադրամասի տանիքը։ Հրշեջները շարունակում են մարել կրակը։ Հարձակման պահին գործարանի աշխատակիցները գտնվել են ապաստարանում, ուստի տուժածներ չկան։ Մի կնոջ բժշկական օգնություն է ցուցաբերվել սուր սթրեսային արձագանքի պատճառով։

The Insider-ի փոխանցմամբ՝ այս գործարանը Ուկրաինայի ամենահին ծխախոտի ձեռնարկություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1889 թվականին։ 1993 թվականին «British American Tobacco Industries»-ը և «Պրիլուկիի ծխախոտի գործարան» կոլեկտիվ ձեռնարկությունը ստեղծել են «BAT-Պրիլուկի» համատեղ ընկերությունը։

Նշենք, որ ավելի քան երկու շաբաթ առաջ Ռուսաստանի հարվածի հետևանքով Զապորոժիեում ոչնչացվել էր «Խորտիցա» խոշոր ալկոհոլային խմիչքների գործարանը։ Ձեռնարկությունը հարձակման էր ենթարկվել օգոստոսի 27-ին, և դրա սեփականատեր «Global Spirits»-ի գնահատմամբ՝ այն վերականգնման ենթակա չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

https://factor.am/1055916.html