Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
Բոլորը

Մարզպետը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ թույլ չի տա Գյումրին օգտագործել որպես քաղաքական շոուների հարթակ։ Նա պնդել է, որ իր խոսքն ուղղված չի եղել ռուս ժողովրդին, այլ Հայաստանի ներքաղաքական որոշ շրջանակների և ընդդիմության ներկայացուցիչներին։ Առուշանյանի խոսքով՝ Գյումրիում բնակվող ռուսների հետ հարաբերությունները դրական են և բարիդրացիական։

Անդրադառնալով 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տարածված տեսանյութին, որտեղ, ըստ հրապարակման, քաղաքացիների նկատմամբ բռնություն կամ սադրանք է տեղի ունեցել, մարզպետն ասել է, որ իր խորին համոզմամբ՝ տեսագրությունը բեմադրված է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությամբ Գյումրու օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարել էր, որ Գյումրին ընդդիմության համար քաղաքական ներկայացումների հարթակ չէ՝ գրելով․ «Գյումրին ձեր Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր Իվանները»։

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը քննադատել էր մարզպետի հայտարարությունը՝ նշելով, որ «Իվաններ» ձևակերպումն ակամայից հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների բառապաշարը։ Դեսպանությունը մտահոգություն էր հայտնել, որ նման արտահայտությունները կարող են ռուսների նկատմամբ ազգային թշնամանք հրահրել։

Հոկտեմբերի 28-ին հայտարարությանն արձագանքել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Առուշանյանի ձևակերպումը որակելով «կոպիտ և նեոնացիստական»։ Նա պնդել էր, որ մարզպետն առաջին հերթին վիրավորել է հայ ժողովրդին՝ հիշատակելով Իվան Բաղրամյանին և ռուսական անուններով հայտնի այլ հայ գործիչների։

«Մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների համապատասխան և միանշանակ արձագանքը»,- հայտարարել էր Զախարովան։

Նույն օրը ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Վլադիմիր Ջաբարովն առաջարկել էր քննարկել Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան