Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանեց ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարարություններին։ 

2018-ի փողոցային պայքարի ակտիվ մասնակից Սարգսյանը Tete A Tete հաղորդման եթերում պնդել էր, որ կուսակցությունում ինքնաքննադատական ելույթից հետո խնդիրներ են առաջացել իր ու թիմակիցների միջև։ 

«Հինգ խնդիրներ էի բարձրաձայնել՝ քրեական ենթամշակույթի տարածումը Հայաստանում, ավազի գողությունների հետ կապված խնդիրը, բայց հիմնականում շեշտը դրվեց Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների վրա: Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի քավորն է, և այն ժամանակվա շրջակա միջավայրի նախարարն իր սանիկն էր (Հակոբ Սիմիդյան), ու բավականին բարդ էր խոսել այդ խնդրի մասին կուսակցության ներսում»,- հարցազրույցում ասել էր Սարգսյանը։

ՔՊ-ական նախկին պատգամավորի խոսքով՝ հետ չի կանգնել կուսակցության ներսում տիրող խնդիրների մասին քննադատություն հնչեցնելու մտքից՝ հակառակ կուսակցական աղջիկների զգուշացմանը, թե դա կարող է լինել իր վերջին ելույթը։

«Ու այդ ինքնաքննադատության իմ ելույթը եղավ առաջին կետը, ինչից սկսեց իմ ու կուսակցության որոշ ընկերների միջև հարաբերությունները փչանալ»,- պնդել էր ՔՊ-ական նախկին պատգամավորը։

Վարչապետն այսօր հերքեց Սարգսյանի պնդումները։ 

«Այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է: ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են այդ պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ»,- հայտարարեց Փաշինյանը։

Ապա վարչապետը հերթով թվարկեց, թե ինչու են լարվել ՔՊ-ականների հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ։ Վարչապետի խոսքով՝ Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված անձինք ներգրավված են եղել ավազի հանքերի ապօրինի շահագործման մեջ, իսկ Սարգսյանի օգնականը Հայաստանում շրջել է ապօրինի պետհամարանիշերով և առանց վարորդական իրավունքի։ 

«Երբ ոստիկանությունը տասնյակ անգամներով դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անվան շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել: Դրանք չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվում, մեղադրյալներ կան, Ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ։ Այդ հայտարարությունն անողն ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ իմ անունը շահարկելով և իշխանության մեջ լինելով, փաստերը շահարկելով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը անդրադարձավ նաև խաղատների թեմային՝ պնդելով, որ ոլորտի կարգավորման օրակարգն ինքն է առաջ բերել։

«Հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ մի կողմից օրենսդրական նախագծեր են քննարկել, մյուս կողմից՝ զանգել են այդ ոլորտի մարդկանց, թե բա՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչ ենք անում, այս հարցերը դրա պատճառով են առաջացել»,- նշեց Փաշինյանը։

Այս ամենը թվարկելուց հետո վարչապետը եզրակացրեց․ «Այդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում, ո՞վ, ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում, բայց ես հետևողական եմ լինելու: Այս պահին էլ քրեական գործեր կան հարուցված, այս պահին էլ ահազանգեր կան գործունեության որոշակի տեսակի հետ կապված»։

Թե ինչ ահազանգեր են, վարչապետը չասաց, Քննչական կոմիտեից ևս հրաժարվեցին մեկնաբանել քրեական վարույթի վերաբերյալ վարչապետի հայտարարությունները։

Հայկ Սարգսյանը նույն հարցազրույցում նաև պնդել էր, որ իր ելույթից հետո ինքնաքննադատության ինստիտուտը հանվել է կուսակցությունից։ Փաշինյանն այսօր ասաց՝ անցած տարվա նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջ աշխատակարգը փոխվել է։

Հայկ Սարգսյանը խոսել էր նաև Փաշինյանի հիշատակած ապօրինի համարանիշերից․ Սարգսյանի պնդմամբ՝ դրանք տրամադրվել էին վարչապետի աշխատակազմի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ իրենց ընտանիքը թիրախավորվել էր և կյանքին սպառնացող վտանգ կար։

«Այդ պետհամարանիշերը՝ օպերատիվ, կեղծ են համարվում, այսինքն՝  տալոնը թարմացված չի եղել և համարվում են կեղծ համարներ»,- ասել է Հայկ Սարգսյանը։

Փաշինյանի՝ այսօր հիշատակած դատավճիռը վերաբերում է հենց պետհամարանիշերին․ սակայն քրեական գործը հարուցված է եղել ոչ թե Սարգսյանի, այլ նրա օգնականի նկատմամբ։

«Իմ օգնականը դատապարտվեց, տուգանք նշանակվեց, ինքը տուգանքը մուծել  է և գործը կարճվել է»,- ասաց Սարգսյանը։ 

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն էլ այսօր կարճ արձագանքեց Հայկ Սարգսյանի հայտարարություններին։

«Իրավապահաները զբաղվում են, եթե չեն զբաղվում, ուրեմն պետք է զբաղվեն»,- ասաց Սիմոնյանը։

Արդյո՞ք առաջիկայում Հայկ Սարգսյանը կհայտնվի բանտում, և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ հենց նրան էր ակնարկում․ փորձեցինք ճշտել հենց Սարգսյանից, բայց նա մեր հաղորդագրություններն ու հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Հայկ Սարգսյանը դեռևս ՔՊ կուսակցության անդամ է․ Factor TV-ի տեղեկություններով՝ առաջիկայում նրա հարցը քննարկվելու է վարչության նիստում, և հնարավոր է՝ նրան հեռացնեն կուսակցությունից։ Ի դեպ, Սարգսյանն այս տարվա հուլիսին Factor TV-ին ասել էր, որ ՔՊ-ից դուրս գալու մտադրություն չունի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան