ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Բրյուսելում այսօր տեղի ունեցավ «ԵՄ-Ուկրաինա անօդաչու սարքերի դաշինքի» (EU-Ukraine Drone Alliance) առաջին խորհրդի նիստը։ Նախաձեռնության նպատակն է արագացնել նոր սերնդի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և դրանց դեմ համակարգերի մշակումն ու արտադրությունը։

Դաշինքը միավորում է 18 հիմնադիր անդամի․ ինը՝ ԵՄ-ից և ինը՝ Ուկրաինայից։ Նրանց թվում են արտադրողներ, նորարարական ընկերություններ, սթարթափներ և արագ աճող տեխնոլոգիական ընկերություններ։

Նիստից հետո Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսն այս իրադարձությունը բնութագրեց որպես «շատ կարևոր» և նույնիսկ «պատմական» քայլ՝ Ուկրաինայի և Եվրամիության պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրման ուղղությամբ։

ԵՄ-ն ներկայում տարեկան արտադրում է շուրջ 1,5 միլիոն անօդաչու սարք, մինչդեռ Ռուսաստանի կարողությունները, ըստ հանձնակատարի, կարող են հասնել տարեկան մինչև 10 միլիոն FPV անօդաչուի։ Կուբիլյուսը նաև նշեց, որ Ռուսաստանը կարող է տարեկան արտադրել մինչև 130,000 ռեակտիվ «Շահեդ» տեսակի անօդաչու սարք և մինչև 1,700 բալիստիկ հրթիռ։

«Մենք պետք է Ուկրաինայից սովորենք՝ ինչպես արագ ընդլայնել արտադրությունը և բավարարել նոր տեխնոլոգիաների պահանջարկը հենց այն պահին, երբ դրանք անհրաժեշտ են»,- հայտարարեց եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը։

Դաշինքը «ԵՄ-Ուկրաինա ԱԹՍ-ների համաձայնագրի» (EU-Ukraine Drone Deal) իրականացման առաջին քայլն է։ Դաշինքին որպես ընդհանուր անդամ կամ հանրային գործընկեր միանալու ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունը շուտով կհրապարակվի Հանձնաժողովի կայքում՝ խորհրդի երկրորդ նիստից առաջ։

Դաշինքի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչև այս տարեվերջ:

«Տարօրինակ կլիներ, որ ԵՄ-ն ուկրաինացիներին համոզեր կանանց զորահավաք անել»

Եվրամիությունը պետք է ավելի նախաձեռնող լինի քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը սպառնացող ռուսական սադրանքների պայմաններում պաշտպանական կարողությունների կառուցման հարցում։ Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը՝ անդրադառնալով վերջին օդային միջադեպերին, GPS ազդանշանների խլացմանը և անօդաչու սարքերի ներխուժումներին։

«Առաջինը՝ պետք է ընդունենք, որ Ռուսաստանի սադրանքները՝ անկախ այն բանից՝ դիտավորությա՞մբ են, թե՞ ոչ, անօդաչուների, սաբոտաժի և այլ միջոցներով, աճում են։ Դա ԵՄ անդամ պետություններում քաղաքացիական կյանքն ավելի մեծ սպառնալիքի տակ է դնում և ավելի վտանգավոր դարձնում։ Մենք դա շատ հստակ ենք տեսնում։ Ինչպե՞ս կանգնեցնել Ռուսաստանի նման գործողությունները․ բնականաբար, դա պահանջում է ավելի լայն քննարկում և ավելի լայն մոտեցում։ Մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինայի դեմ այս պատերազմը դադարեցնելու համար և շարունակելու ենք այդ ջանքերը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կուբիլյուսը։

Անդրադառնալով Լայպցիգի միջադեպին, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռի հետ կապված, այսպես կոչված, «մոլդովական միջադեպին», հանձնակատարը նշեց, որ թեև Զելենսկին հայտարարել է, որ իր օդանավի դեմ ուղղակի ագրեսիա չի եղել, իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում հարևան երկրների քաղաքացիական ավիացիայի համար։

«Առաջին դեպքը չէ, երբ պետությունների կամ տարբեր հաստատությունների ղեկավարները բախվում են նման սպառնալիքների։ Ես հիշում եմ, որ անցյալ տարի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ճանապարհորդում էի արևելյան թևի երկրներով։ Բուլղարիայում մեր օդաչուներն ասում էին, որ բախվել են նավիգացիոն ազդանշանների խլացման լուրջ խնդրի, ինչը նույնպես շատ վտանգավոր է քաղաքացիական ավիացիայի համար»,- հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ ԵՄ-Ուկրաինա անօդաչու սարքերի դաշինքը պետք է նպաստի նմանատիպ սադրանքներին և սպառնալիքներին արագ արձագանքելու համար անհրաժեշտ պաշտպանական ու արդյունաբերական կարողությունների ձևավորմանը։

Հանձնակատարն անդրադարձավ նաև ԵՄ-ի և Ուկրաինայի համատեղ հակաբալիստիկ «Ֆրեյա» (Freya) նախագծին։ Կուբիլյուսը հաստատեց, որ ծրագրի ընթացքի կամ ժամկետների մասին կոնկրետ տեղեկություն չունի։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Ուկրաինային աջակցության վարկի և Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրի (EDIP) գործիքներով կարելի է դիտարկել «Ֆրեյա»-ի և այլ համատեղ նախագծերի ֆինանսական աջակցության հնարավորությունը։

Եվրահանձնակատարը նշեց, որ տեղեկություն չունի ռուսական աղբյուրների պնդումների մասին, թե իբր Եվրոպան ճնշում է գործադրում Կիևի վրա՝ կանանց զորահավաք անցկացնելու համար։

«Տարօրինակ կլիներ, եթե Եվրոպան փորձեր ուկրաինացիներին համոզել, թե ինչպես կազմակերպել զորահավաքը, ներառյալ՝ կանանց զորահավաքը։ Կրեմլից նման տեղեկատվության տարածվելը, անկեղծ ասած, ինձ չի զարմացնում»,- հայտարարեց եվրահանձնակատարը։

SAFE վարկերի ընթացքը

Անդրադառնալով Եվրոպայի անվտանգության ամրապնդման (SAFE) վարկային ծրագրին՝ Անդրիուս Կուբիլյուսը հայտարարեց, որ 18 ԵՄ անդամ պետություն արդեն դիմել է պաշտպանական վարկեր ստանալու համար։ Նրանցից մի քանիսը, իրենց ներկայացրած գործառնական ծրագրերի հիման վրա, արդեն ստացել են նախատեսվող գումարի առաջին՝ 15 տոկոսի չափով կանխավճարները։

Իտալիան վերջնականապես հայտավորել է ավելի քան 8 միլիարդ եվրո և այժմ պետք է ներկայացնի իր գործառնական ծրագիրը, որպեսզի այն ուսումնասիրվի Եվրոպական հանձնաժողովի կողմից։

Հունգարիան վերջին անդամ պետությունն է, որը դեռ պետք է վերջնականացնի և ներկայացնի վարկ ստանալու իր հայտը։ Երբ այդ գործընթացն ավարտվի, Հանձնաժողովը կհաշվարկի SAFE ծրագրի այն ֆինանսական միջոցները, որոնց համար հայտեր չեն ներկայացվել։ Այնուհետև այդ չօգտագործված գումարների բաշխման համար կբացվի հայտերի երկրորդ փուլը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել