2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկը։ «1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. նոյեմբերի …

