Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած տնտեսական և արտաքին քաղաքականությանը՝ հայտարարեց, որ Փաշինյանի վարած «զիջողական գիծը» սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Անդրադառնալով Տիգրանաշենի շուրջ քննարկումներին և իշխանությունների հայտարարություններին՝ Սամվել Կարապետյանը նշեց, որ Փաշինյանը սովորություն է դարձրել մարդկանց ունեցվածքն ու ընկերությունները ապօրինի գույք ճանաչելը։

«Հիմա էլ անցել է մեր տարածքներին․ մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք և հեսա կնվիրի հարևան պետությանը»,- հայտարարեց Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ զիջողականությանը վերջ տալու համար անհրաժեշտ է զարգացնել այն տարածքները, որոնք իշխանությունը չի կարողանում կառավարել։

Խոսելով տնտեսական վեկտորի դիվերսիֆիկացիայի և ներդրումների մասին՝ Կարապետյանը նշեց, որ գործող իշխանությունները «գենետիկորեն ընդունակ չեն տնտեսություն զարգացնելու»։

«Ութ տարվա ընթացքում ոչ մի ձեռնարկություն չի կառուցվել Հայաստանում, որ ստեղծի հավելյալ արժեք։ Պատրաստի հիմնարկ առնելը ներդրում չէ․ սեփականատիրոջ փոփոխությունից հայ մարդու կյանքում ոչինչ չի փոխվում»,- նշեց նա։

Կարապետյանը քննադատեց նաև պետական պարտքի ավելացումը՝ ընդգծելով, որ 13,9 միլիարդ դոլարի պարտքը կառավարելի չէ, եթե միայն տոկոսների վճարման համար ծախսվում է 1,4-1,5 միլիարդ դոլար, իսկ վերցրած միջոցներով հավելյալ արժեք ստեղծելու փոխարեն «անորակ ասֆալտապատում է իրականացվում»։

Արտաքին վեկտորի ընտրության՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ հարցում Կարապետյանը շեշտեց, որ իշխանություններն ուղղակի ձգձգում են գործընթացը՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար։ Նա հավելեց, որ արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանը վարում է «վախկոտ քաղաքականություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան