Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր ընտրվելու հնարավորություններին, ԱԳՆ-ից իր հեռանալու հանգամանքներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական կողմնորոշումներին: Հանձնաժողովի նախագահի ընտրության և խորհրդարանական գործունեության մասին Հովսեփյանը հայտնեց, որ նախորդ օրվա քննարկումներից հետո հույս ունի, որ չի ընտրվի հանձնաժողովի նախագահ, քանի …

