Կհեռացվի՞ արդյոք ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ եղբոր միջադեպից հետո. այս մասով լրագրողներն այսօր հարց ուղղեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Վերջինս շեշտեց՝ հարցին պետք է մոտենալ երկու հարթությունում՝ իրավական և կուսակցական․ «Նախ՝ իրավական, քրեաիրավական. իրավապահ մարմինները պետք է պարզեն եղելությունը, և մեղավորները, եթե այդպիսիք կան, օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրեն։ …

