Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար

Լուրեր

05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմ սկսելու համար՝ չնայած մտահոգություններին, որ հակամարտությունը կարող է ազդել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունների վրա, գրում է Reuters-ը։

«Ես չեմ հավատում «զղջում» բառին։ Դուք միշտ կարող եք մի փոքր կասկածի տակ դնել ինքներդ ձեզ։ Եթե ստիպված լինեի կրկին անել, ես կանեի ճիշտ այնպես, ինչպես արել եմ»,- ասել է Թրամփը Fox News-ի հաղորդավարուհի Լորա Ինգրահեմի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք զղջում է Իրանի պատերազմի համար՝ հաշվի առնելով ընտրությունների վրա դրա հնարավոր ազդեցությունը։

Նա հերքել է ենթադրությունները, թե իր որոշ կողմնակիցներ վրդովված և բարոյալքված են Իրանի դեմ պատերազմի պատճառով։

«Չեմ կարծում, որ նրանք բարոյալքված են։ Կարծում եմ՝ նրանք շատ հպարտ են այն փաստով, որ ես թույլ չեմ տալիս Իրանին միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը վերահաստատել է իր կանխատեսումը, որ պատերազմը կավարտվի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

«Այն ավարտվում է ընտրություններից անմիջապես հետո»,- ասել է նա հարցազրույցում։

Թրամփը նմանատիպ մեկնաբանություններ էր արել չորեքշաբթի՝ պնդելով, որ Թեհրանը փորձում է ազդել ընտրությունների վրա, որոնք կորոշեն՝ արդյո՞ք Թրամփի Հանրապետական ​​կուսակցությունը կպահպանի Կոնգրեսում վերահսկողությունը։
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով նավթի և գազի գների աճը դարձել է հանրապետականների համար լուրջ խնդիր ընտրություններից առաջ։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակվել էին Իրանի վրա, իսկ Իրանը պատասխանել էր Իսրայելի և Պարսից ծոցի պետությունների ուղղությամբ հարվածներով, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայաններ։ ԱՄՆ-Իսրայել հարվածների և Իսրայելի՝ Լիբանանի ուղղությամբ հարձակումների հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, իսկ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են։

Թրամփը որպես պատերազմի նպատակներից մեկը նշել է Իրանի միջուկային կարողությունների թուլացումը։ Իրանը միջուկային զենք չունի և պնդում է, որ ուրանի հարստացման իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի