Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթահամալիրների գործունեությանն ու զարգացման հեռանկարներին։ Նախարարը տեղեկացրել է, որ դպրոցաշինության պետական ծրագրի շրջանակում կառուցված առաջին կրթահամալիրներն արդեն շահագործման են հանձնվել Արարատի մարզի Պարույր Սևակ և Շիրակի մարզի Քեթի բնակավայրերում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ արդիական և հագեցած շենքային պայմաններին զուգահեռ …

