Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները քիչ առաջ լքեցին Ազգային ժողովի շենքը։ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ պատգամավորը հեռացվեց նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Պատճառը նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպն էր, երբ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը նախ նախազգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ, ապա նաև անվտանգության աշխատակիցներին հրավիրեց, որ նրան դուրս բերեն դահլիճից։ Մանրամասները` տեսանյութում։

