Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ՔՊ-ում հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ չեն լարվել նրա կողմից ՔՊ վարչությունում հնչեցրած ինքնաքննադատության պատճառով, այլ նրա հետ կապված բացահայտումների հետևանքով։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՔՊ-ական նախկին պատգամավորի վերջին հարցազրույցին։

Հայկ Սարգսյանը հարցազրույցում պատմել էր, որ ՔՊ վարչության անդամ եղած ժամանակ կուսակցության ներսում ինքնաքննադատությամբ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով, մասնավորապես, Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների թեման։ Նրա խոսքով՝ դրանից հետո իր հարաբերությունները կուսակիցների հետ լարվել են, իսկ ՔՊ-ում ինքնաքննադատության ինստիտուտն այլևս չի գործում։

Փաշինյանն այս պնդումներին այսպես պատասխանեց։

«Նախ՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, և ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ կուլտուրա լինի, և Հայաստանում այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ո՞վ, ով որ մեղավոր է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Հայկ Սարգսյանին ճանաչում է դեռ մանկուց, սակայն նրա ներկայիս դիրքորոշումն անվանեց «անազնիվ»։

«Այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ խնդիրներ են առաջացել նաև ավազի հանքերի ապօրինի շահագործման, ինչպես նաև Սարգսյանի օգնականի կողմից ապօրինի պետհամարանիշներով և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքերի պատճառով։

«Երբ որ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ կազինոների թեմային՝ ընդգծելով, որ ոլորտի կարգավորման օրակարգն ինքն է առաջ բերել։

«Կազինոների հետ կապված օրակարգը իմ օրակարգն է, ես եմ այդ օրակարգը բերել Հայաստանի Հանրապետություն, և 2018 թվականից մինչև այսօր մենք հետևողական քայլեր ենք իրականացնում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ 2027 թվականի հունվարի 1-ից գործելու է համապատասխան օպերատոր։

Վարչապետը պնդեց, որ հակասությունների հիմնական պատճառներից մեկն էլ Հայկ Սարգսյանի՝ օլիգարխ դառնալու հավակնություններն են եղել։

«Լարվածությունը առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը»,- ասաց նա։

Փաշինյանը նաև պնդեց, որ Սարգսյանի կողմից բնապահպանական ոլորտում բարձրացված հարցերի ֆոնին հենց նա է ապօրինի գործունեություն ծավալել Սևանի ափին։

«Այդ հայտարարությունն անողը ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ իմ անունը շահարկելով և իշխանության մեջ լինելով»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ՔՊ-ում ինքնաքննադատության ինստիտուտի դադարեցման մասին Սարգսյանի պնդմանը՝ Փաշինյանը նշեց, որ կուսակցության աշխատանքային ֆորմատները փոխվել են նախընտրական գործընթացով պայմանավորված։

«Անցած տարվա նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջ աշխատակարգը փոխվել է, որովհետև առջևում խորհրդարանական ընտրություններ էին։ Նոյեմբերից՝ նոր վարչություն ընտրվելուց հետո, մենք ամբողջությամբ գործել ենք նախընտրական տրամաբանությամբ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ տևական ժամանակ է՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստեր չեն անցկացվել՝ նախընտրական գործընթացների, ԱԺ-ի երկարատև նիստերի և ընտրությունների արդյունքների վերլուծության անհրաժեշտության պատճառով։

«Դա ծայրահեղ անազնիվ հայտարարություն է։ Եվ դա կապված է նրա հետ, որ կան քրեական գործեր, այդ թվում՝ ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի վերաբերյալ»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Հայկ Սարգսյանին կուսակցության վարչության նիստում խիստ նկատողություն է հայտարարվել և նա նախընտրական ցուցակում չի ընդգրկվել։

Վարչապետը պնդեց նաև, որ Սարգսյանի օգնականի վերաբերյալ գործով դատարանի վճիռն արդեն օրինական ուժի մեջ է մտել։

«Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, առաջին ատյանից հետո չի բողոքարկվել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանից հետաքրքրվեցինք նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի իրավապահներին արտահանձնելու Ֆրանսիայի մերժման մասին։

«Ֆրանսիայի կառավարությունը հասկացել է, որ Սուրիկ Խաչատրյանը քաղաքական հետապնդումների զոհ է, դրա համար էլ չի արտահանձնում Հայաստանի բռնապետական իշխանությանը»,- հեգնեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան