Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն

Լուրեր

11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
Բոլորը

Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն։ Արարողությունը նշանավորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացակայությամբ և Նյու Յորքի առաջին մահմեդական քաղաքապետի ներկայությամբ՝ աջակողմյանների զայրույթի ֆոնին, գրում է France 24-ը։

Թրամփը հարգանքի տուրք կմատուցի Պենտագոնում, այլ ոչ թե Նյու Յորքում, որտեղ առևանգված ինքնաթիռները ոչնչացրել էին Առևտրի համաշխարհային կենտրոնը և սպանել 2977 զոհերի մեծ մասին։

Ակնկալվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Թրամփին նախորդած չորս նախագահները՝ հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը, որը նախագահ էր հարձակումների ժամանակ, և դեմոկրատներ Ջո Բայդենը, Բարաք Օբաման ու Բիլ Քլինթոնը, կմասնակցեն Ստորին Մանհեթենում գտնվող «Գրաունդ զերո» («Ground Zero») հուշահամալիրի մոտ կազմակերպված միջոցառմանը։ Արարողության ընթացքում ելույթներ չեն նախատեսվում։ Փոխարենը, զոհվածների ընտանիքների անդամները կկարդան սպանված բոլոր մարդկանց անունները։

Նախկին նախագահների կողքին միջոցառմանը կմասնակցի նաև Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին՝ քաղաքի առաջին մահմեդական քաղաքապետը, չնայած այն հանգամանքին, որ հիշատակի արարողություններին նրա մասնակցության դեմ արշավ է իրականացվել։ Այդ արշավի նախաձեռնողների թվում են աջակողմյան «New York Post»-ը և նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին։ Ավելի քան 100,000 ստորագրություն հավաքած խնդրագրում Մամդանիին մեղադրում են անհայտ անձանց հետ կապեր ունենալու մեջ, որոնք, ըստ հեղինակների, «արհամարհանքով են վերաբերվում ամերիկյան ինստիտուտներին կամ բավարար չափով քննադատաբար չեն վերաբերվում ծայրահեղական գաղափարախոսություններին»։

«Մտահոգիչ է, որ քաղաքապետի նկատմամբ այլ վերաբերմունք է դրսևորվում միայն այն պատճառով, որ նա մահմեդական է»,-CNN-ին ասել է Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Շահանահ Հանիֆը։

Միաժամանակ, Մամդանին արժանացել է դրական արձագանքների՝ վերջերս հրապարակելով հազարավոր փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Ստորին Մանհեթենում օդի թունավորության մակարդակի վերաբերյալ ինչ տեղեկություններ ունեին քաղաքի պաշտոնյաները։ Առևտրի համաշխարհային կենտրոնի փլուզմանը հաջորդած սկզբնական փոշու ամպից հետո ամիսներ շարունակ օդի աղտոտվածությունն ու փոշու մասնիկները պահպանվել են։ Դրա հետևանքով հազարավոր նյույորքցիների մոտ առաջացել են քաղցկեղային հիվանդություններ։

Սեպտեմբերի 11-ի հարձակումների օրը զոհվածներից բացի՝ ավելի քան 9,400 մարդ մահացել է սեպտեմբերի 11-ի հետ կապված հիվանդությունների հետևանքով։ Այս մասին են վկայում դաշնային ծրագրի տվյալները, որը ստեղծվել է տուժածներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով։

Իր հերթին, ահաբեկչությունները կազմակերպելու մեջ մեղադրվող «Ալ-Քաիդան» տարելիցը նշանավորել է՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ցուցադրվում են հանգուցյալ առաջնորդ Ուսամա բեն Լադենի և նրա որդու՝ Համզայի պատկերները։ 2019 թվականին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Համզա բեն Լադենը նույնպես սպանվել է։

Հիշատակի արարողությունից առաջ Նյու Յորքի նավահանգստի երկնքում անօդաչու սարքերի ցուցադրություն է անցկացվել 2,977 լույսերով, որը խորհրդանշում է հարձակումների ընթացքում զոհված յուրաքանչյուր անձի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի