Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա։ Այս մասին նա հայտնել է սեպտեմբերի 11-ին՝ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նոր միջոցառումների ներկայացման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է Current time-ը։

«Ես հրաժարական կտամ Նյու Յորքից վերադառնալուն պես։ Իմ կարծիքով՝ դա կլինի 25-ը կամ 26-ը։ Հենց այդ ժամանակ էլ ես հրաժարական կտամ, իսկ հետո նախընտրական քարոզարշավին կմասնակցեմ որպես շարքային քաղաքացի, թեև օրենքը ինձ դա չի պարտադրում»,- նրա խոսքերն է մեջբերել Tanjug գործակալությունը։

Ավելի վաղ Վուչիչը հրամանագրեր էր ստորագրել խորհրդարանը ցրելու և հոկտեմբերի 25-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Նա գլխավորելու է իշխող «Սերբական առաջադիմական կուսակցության» ցուցակը և դառնալու է վարչապետի թեկնածու։

Վուչիչը հայտարարել է, որ մինչ այժմ որևէ նախագահ հրաժարական չի տվել՝ նախընտրական քարոզարշավին որպես շարքային քաղաքացի մասնակցելու համար, և ինքը ցանկանում է լինել առաջինը, ով դա կանի։

Ալեքսանդր Վուչիչը նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2014 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի մայիսը։ Այդ ժամանակից ի վեր նա երկու անգամ ընտրվել է նախագահ. նրա պաշտոնավարման ժամկետը պաշտոնապես լրանում է 2027 թվականի կեսերին (Սերբիայում նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով, նույն անձը չի կարող պաշտոնավարել երկու ժամկետից ավելի)։

Վերջին երկու տարիների ընթացքում Սերբիայում պարբերաբար տեղի են ունենում կառավարության դեմ բողոքի ցույցեր, որի շարժիչ ուժը երիտասարդներն են։ Այնուամենայնիվ, Վուչիչը բարձր է գնահատում իր կուսակցության՝ հոկտեմբերյան ընտրություններում հաղթելու հնարավորությունները։

«Երեք ամսից մենք կհաղթենք ընտրություններում, որոնք շատ ավելի ժողովրդավարական կլինեն, քան շատ երկրներում: Մենք կդարձնենք Սերբիան տնտեսապես ավելի ուժեղ»,- ասել էր նա Die Presse-ին տված հուլիսյան հարցազրույցում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի