Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ին  կհայտարարի Ազգային սկուպշինայի (միապալատ խորհրդարանի) լուծարման մասին և կնշանակի արտահերթ ընտրություններ: Վուչիչը նաև հաստատել է, որ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես պետք է երկու որոշում կայացնեմ՝ համաձայն Սահմանադրության և նախագահի մասին օրենքի», – ասել է քաղաքական գործիչը RTS-ի եթերում՝ հավելելով, որ ընտրարշավը կտևի 46 օր։ Իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (SNS) գլխավոր կոմիտեն արդեն նշել է, որ Վուչիչը կգլխավորի «Միացյալ Սերբիա»-ի ցուցակը և որ նա կլինի վարչապետի թեկնածուն, եթե ցուցակը հաղթի։

Հունիսի վերջին Սերբիայի նախագահը հայտարարել էր մոտ ապագայում պաշտոնը վաղաժամ թողնելու իր ծրագրերի մասին։ Վուչիչը իշխանության է արդեն 12 տարի, նրա երկրորդ նախագահական ժամկետը լրանում է 2027 թվականի կեսերին։ Սերբիայի սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող պետության ղեկավարի պաշտոնում լինել երկու ժամկետից ավելի։

Վուչիչը նաև մեկնաբանել է ռազմական հանցագործ և բոսնիացի սերբերի գեներալ Ռատկո Մլադիչի հուղարկավորության անցկացման հետ կապված եվրոպական գործընկերների կոշտ արձագանքները։ «Մենք բոլորս սպասում էինք դրան», – ասել է Ալեքսանդր Վուչիչը ու հավելել․ «Այս հուղարկավորությունը տարածաշրջանում շատերի համար պատրվակ ծառայեց ցույց տալու, թե որքան են նրանք ատում Սերբիային և որքան են արհամարհում նրա հաջողությունները»։

«Բոսնիացի մսագործի» հրաժեշտի արարողությանը մասնակցել են ավելի քան 300 ուղղափառ հոգևորականներ, Մլադիչի ընտանիքի անդամները, ինչպես նաև Սերբիայի կառավարության բազմաթիվ անդամներ։ KNA գործակալության տվյալներով՝ լրագրողները հավաքվածների թվում նկատել են նաև նախագահի որդուն՝ Դանիլո Վուչիչին։

Միևնույն ժամանակ, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը չեղարկել է շաբաթվա վերջին նախատեսված այցը Բելգրադ: «Մլադիչի մեծարումը անհամատեղելի է այն արժեքների հետ, որոնք հիմք են հանդիսանում դեպի Եվրամիություն տանող ճանապարհին», – հայտարարել է նա։ Սերբիայի հարևան երկրները նույնպես արտահայտել են իրենց վրդովմունքը Մլադիչի մեծարման կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի