2026-ի առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1041 վարույթ է քննվել

Լուրեր

06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
Բոլորը

Քննչական կոմիտեում 2026 թվականի առաջին կիսամյակում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1041 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 1011-ի դիմաց։ Դրանցից 85 վարույթ՝ 93 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այդ թվում՝ 32-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով։

«ՀՀ քննչական կոմիտեում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ (2025-ին՝ 1.011), որից 567-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 474-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում:

1.041 քրեական վարույթից 85-ը՝ 93 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 53 վարույթ՝ 51 անձի վերաբերյալ), 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան (2025-ին՝ 0), 185-ը կարճվել է (2025-ին՝ 316), որից 167-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 269), իսկ 18-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 47), 37-ը` միացվել է (2025-ին՝ 41), 11 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 23), 43-ը հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատար¬ված (2025-ին՝ 24), 678-ը փոխանցվել է 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 554):

Դատարան ուղարկված 85 վարույթից 1-ը քննվել է սպանութ¬յան, 4-ը` առող-ջութ¬յա¬նը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատ¬ճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ապօրինի ազատությունից զրկելու, 16-ը՝ ֆիզի¬կական ներգործության, 32-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ անչափա¬հա¬սին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձ¬նելու, 2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակ¬ցության իրականացումը խոչընդո¬տելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկա¬տարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 24-ը՝ այլ հանցագործությունների դեպ¬քերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 93 մեղադրյալից 20-ը հանդիսացել են ան¬չա¬փահաս տուժողի ընտանիքի անդամներ, 4-ը՝ խնամակալ/հոգաբարձու, 3-ը՝ ուսում¬¬նա¬կան կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 66-ը՝ այլ անձինք:

Դատարան ուղարկված վարույթներով 94 տուժողից 43-ը եղել են մինչև 12, 13-ը՝ 13-14, 27-ը՝ 15-16, 11-ը՝ 17-18 տարեկան»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում;