Դեկտեմբերի 10-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ԼինքդԻն (LinkedIn) սոցիալական հարթակի հայաստանյան օգտատերերի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունից։ Հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը կենտրոնացած էր ԼինքդԻնում հայաստանյան օգտատերերին մատուցվող ծառայությունների …

