Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստները բուռն են տոնել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրում 4:1 հաշվով տնային հաղթանակն Էստոնիայի թիմի նկատմամբ։ Այդ խաղում դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ են դարձել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդը և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը։ Այս մրցաշրջանում 25-ամյա Հոլանդն արդեն 30 գոլ է խփել ակումբում ու հավաքականում։ Նորվեգիայի հավաքականը …

