Տղամարդը հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀԿԿ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տղամարդը քննչական վարչության շենքի մոտ հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնում են, որ նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն հարցաքննության հրավիրված քաղաքացու եղբայրը՝ Ս. Ա.-ն, հիշյալ քննչական վարչության վարչական շենքի մոտ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ինչպես նաև բռնություն է գործադրել նշված քննչական վարչության քննիչի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի ոստիկանի նկատմամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Ա.-ն, տեղեկանալով, որ եղբայրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հարցաքննության նպատակով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, գնացել է նշված քննչական վարչության շենքի մոտ և, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ: Այդ ընթացում Ս. Ա.-ի եղբորը հարցաքննության հրավիրած քննիչը  դուրս է եկել վարչական շենքի դիմաց՝ փորձելով պարզել, թե ինչ է պատահել: Ս. Ա.-ն, սակայն, շարունակել է իր հակաիրավական վարքագիծը՝ հայհոյանքներ է հնչեցրել քննիչի հասցեին և հարվածել նրա թիկունքին՝ այդ կերպ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կապված նրա օրինական ծառայողական գործունեության հետ։

Վերը նշված քննչական վարչության շենքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողը Ս. Ա.-ի հակաիրավական վարքագիծը կանխելու նպատակով փորձել է բռնել նրան, սակայն վերջինս բռնություն է գործադրել նաև ոստիկանի նկատմամբ՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որից հետո դիմել է փախուստի:

Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։