Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան

Լուրեր

23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:32
Թրամփը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից հետո Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում»
23.11.2026 | 14:25
Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
Բոլորը

Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ Իջևանի Սպանդարյան 85 հասցեում գտնվող «Վարդաշատ» տուրիստական հանգրվանի գույքի նկատմամբ 2001 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով։ Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուրջ 201,9 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը մասնավոր ընկերության անունով գրանցվել է առանց պատշաճ փաստաթղթերի։ Դատարանն արդեն վարույթ է ընդունել հայցը, իսկ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ «Իջևանի «Վարդաշատ» տուրիստական հանգրվան» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Ս.-ի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 4-ին ներկայացված դիմումի հիման վրա, առանց պատշաճ փաստաթղթերի առկայության, Իջևան քաղաքի Սպանդարյան 85 հասցեում գտնվող՝ շուրջ 201 միլիոն 895 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հասարակական նշանակության 4188.5 քմ մակերեսով տուրիստական հանգրվանի, 855 քմ մակերեսով կինոթատրոնի շենքի, 355 քմ մակերեսով կաթսայատան, 469 քմ մակերեսով սպորտային համալիրի, 312.5 քմ մակերեսով լողավազանի, 1319.5 քմ մակերեսով ճաշարանի և 102.5 քմ մակերեսով շինությունների նկատմամբ 2001 թվականին կատարվել է «Իջևանի «Վարդաշատ» տուրիստական հանգրվան» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցում:

Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի նոյեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սպանդարյան 85 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով:

Վարչական դատարանի 2026 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Միաժամանակ, Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»: