Բաքուն լավատեսորեն է տրամադրված 2026թ․ Երևանի հետ խաղաղության գործընթացի առաջընթացի նկատմամբ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս դինամիկան իրատեսական հիմք է ստեղծում 2026 թվականին առաջընթացի համար։ Ադրբեջանական  լրատվամիջոցները, հղում անելով The Brussels Times-ին, նշում են, որ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ամիրբեկովի՝ լրագրողների հետ ճեպազրույցի զգալի մասը նվիրված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի զարգացմանը։ «Երեսուն տարուց ավելի հակամարտությունից հետո» Ամիրբեկովը ներկա գործընթացները բնութագրել է որպես «խաղաղության հասնելու հորիզոն, այլ ոչ թե վերջնաժամկետ սահմանող»։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ խաղաղության կառուցումը պետք է ընթանա «դանդաղ, բայց հաստատուն»՝ երկու կողմերին էլ ժամանակ տալով հարմարվելու և երկարաժամկետ կարգավորմանը աջակցելու համար։

«Ամիրբեկովը շեշտել է, որ միջազգային դերակատարները պետք է աջակցող, բայց ոչ կենտրոնական դեր խաղան [Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում]: Նա որպես օրինակ բերել է Հյուսիսային Իռլանդիան, որտեղ հաշտեցումը պահանջում էր ժամանակ, հետևողականություն և վստահության աստիճանական վերականգնում: Չնայած դժվարություններին՝ նա զգուշավոր լավատեսություն է հայտնել, որ 2025 թվականը կարելի է հիշել որպես տարածաշրջանային հարաբերությունների շրջադարձային կետ, և որ իրադարձությունների ներկայիս ընթացքը իրատեսական հիմք է ստեղծում 2026 թվականին և դրանից հետո առաջընթացի համար»,- ասվում է  հրապաարակման մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի