Ապրիլի 2-ին՝ ժամը 12.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների միջև․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է բուժհաստատություն: Իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ …