Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Փարիզ, որտեղ նախարար Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցում է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Համաժողովի մեկնարկին տեղի է ունեցել պատվիրակության ղեկավարների համատեղ լուսանկարահանում: Միջոցառմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի, Մարոկկոյի, Իսպանիայի ԱԳ նախարարները, ՄԱԿ-ի կանանց հարցերի գրասենյակի գործադիր տնօրենը, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական …

