Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վեցը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը, գրում է Current time-ը։ Նա ասել է, որ Խոլոդնոգորսկի շրջանում երկու հարված է հասցվել։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է մանկապարտեզին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երեխաները տարհանվել են ապաստարաններ, սակայն շատերն ունեն ծանր սթրեսային …

