Հայր Ալիևն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դրել՝ ԼՂ-ն ՀՀ-ի կազմում ճանաչելուն պատրաստ է եղել. Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին վերաբերող 13 փաստաթղթերի հրապարակմանը՝ որակելով այն որպես «տարօրինակ ցանկ» և ներքաղաքական նպատակներ հետապնդող քայլ։ Ըստ Գրիգորյանի՝ հրապարակված ցանկում իրապես գաղտնի փաստաթղթերի կողքին տեղ են գտել վաղուց հանրությանը հայտնի նյութեր:

«Ամբողջությամբ ներքաղաքական տրամաբանության մեջ պետք է դիտարկել այս գործընթացը։ Ակնհայտ է, որ այստեղ հանրությանը իրազեկելու որևէ խնդիր չի դրվել։ Պարզապես նախկին իշխանությունների հետ այս հեռակա բանավեճի մաս է»,- նշել է քաղաքագետը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին, որտեղ խոսվում էր ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցում երաշխիքների բացակայության մասին, Գրիգորյանը շեշտել է, որ դա չպետք է դիտարկել որպես վերջնական դատավճիռ, այլ որպես բանակցային գործընթացի բնականոն մաս։ Նրա խոսքով՝ նորմալ է, երբ երկրի ղեկավարը փորձում է միջնորդի հետ շփումներում ավելի նպաստավոր պայմաններ կորզել։

«Սերժ Սարգսյանի նամակը ոչ թե փաստարկ է, որը արդարացնում է այս կամ այն դիրքորոշումը, այլ բանակցային գործընթացի մաս է։ […] Այդ նամակով Սերժ Սարգսյանը փորձում էր ցույց տալ, որ մենք բավարարված չենք ռուսական քաղաքականությունից»,- պարզաբանել է վերլուծաբանը՝ հավելելով, որ նամակում առկա է նաև անուղղակի դժգոհություն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։

Տիգրան Գրիգորյանը ընդգծել է, որ պատերազմի պատճառը ոչ թե կոնկրետ փաստաթուղթն էր, այլ ուժերի հարաբերակցության խախտումը։

«Պատերազմի պատճառը, ամենամեծ, ամենակարևոր պատճառը՝ դա ուժերի բալանսի էականորեն խախտված լինելն էր և Ադրբեջանի համար ամենանպատակահար ժամանակահատվածն էր՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու առումով»,- ասել է նա։

Քաղաքագետը քննադատել է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության դիվանագիտական մոտեցումները՝ նշելով, որ նրանք չեն հասկացել բանակցային գործընթացի էությունը։ Ըստ նրա՝ բանակցություններից փաստացի հրաժարվելը և «սեփական զրոյական կետից» սկսելու փորձերը լեգիտիմացրին Ադրբեջանի ագրեսիան։

«Նիկոլ Փաշինյանը և ողջ իշխող թիմը ընդհանրապես չի հասկանում միջազգային հարաբերությունները։ Եթե հայկական կողմը գնար, մասնակցեր այդ բանակցություններին, ի վերջո Ադրբեջանը մերժեր, առնվազն իմ կարծիքով կարելի էր ակնկալել ավելի լուրջ միջազգային աջակցություն այս հարցում»,- նկատել է Գրիգորյանը։

Վերլուծաբանը նաև հերքել է իշխանության այն պնդումը, թե իրենք ժառանգել են մի իրավիճակ, որտեղ պատերազմն անխուսափելի էր։ Նա շեշտել է, որ թեև 2019-ի փաստաթուղթը վատթարացում էր Կազանյան փաստաթղթի համեմատ, սակայն այն, այնուամենայնիվ, կարող էր հիմք ծառայել բանակցությունների համար՝ ժամանակ շահելու և պատերազմի վտանգը նվազեցնելու նպատակով։

«Այո՛, փաստաթուղթը ավելի վատն էր դառնում, բայց դա ամենավատ փաստաթուղթը չէր, որը ներկայացվել էր կողմերին։ Այդ փաստաթուղթը կարող էր հիմք դառնալ առնվազն բանակցություններ վարելու համար»,- եզրափակել է Տիգրան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան