Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա

Լուրեր

24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Բոլորը

Արաբկիրում ՔՊ քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո արցախցի Արթուր Օսիպյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը: Քիչ առաջ էլ Արթուր Օսիպյանը համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Հավելենք, որ Արթուր Օսիպյանը Արցախի հեղափոխական կուսակցության նախագահն է։ Նա այսօր մոտեցավ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարց ուղղեց Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ արձագանքեց՝ հայտարարելով, որ նման հարց Հայաստանի օրակարգում չկա և Օսիպյանին մեղադրեց «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Ապա իրավիճակը սրվեց, Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորեց հեռանալ։

«Ռադդ քաշի՛, համբալի մեկը։ Էս Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից ընդհանրապես։ Որևէ մեկը չհամարձակվի… ա՛յ փախածներ, արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքե՞ր են արա սրանք։ Եկել են, մատ են թափ տալիս էս Ղարաբաղի պսևդոէլիտաները։ Ռադներդ քաշեք, արա ընդհանրապես։ Ով եք դուք, արա՛։ Ղարաբաղի հարցը որ կար, գնայիք զոհվեիք, դուք խի՞ եք կենդանի ընդհանրապես»,- բորբոքված ասաց Փաշինյանը։

Ավելի ուշ, երբ Օսիպյանին արդեն հեռացրել էին տարածքից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի գրառում է ցույց տվել Փաշինյանին, որն ուղղված էր վերջինիս։

«Ֆեյսբուքում հլը ի՞նչ ա գրել, թե Նիկոլը… հլը դրան նայի: Բա որ հիմա թողեինք՝ բմբուլները քամուն տային, մեծ կտոր ականջը մնար, ասելու էին՝ սխալ եք անում: Լակո՛տ, ոտի տակ չընկնես։ Արա՛, ա՛յ տականք, բացատրի՝ դու ինչի՞ չես զոհվել: Դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել, այ… այ տականք: Եկել ես Երևան «դվիժենիներ» անելու: Ուրեմն դու էլ, քո ղեկավարությունն էլ, իրանց Ղարաբաղի Ազգային Ժողովի պատգամավոր հորջորջվող նախարար չգիտեմ, ասում եմ՝ վեր ընկե՛ք տեղներդ: Չփորձեք Հայաստանը հետ տանեք կոնֆլիկտի մեջ»,- բորբոքված ասաց Փաշինյանը։

Օսիպյանի ձերբակալման լուրն առաջինը հայտնած փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել է նաև, որ նրա ֆեյսբուքյան անձնական էջը, որտեղ վերջինս ակտիվ քննադատել էր Փաշինյանին, հեռացվել է։

Արփի Հակոբյան