Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան

Լուրեր

17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
Բոլորը

«Բոլորիդ շտապ ցանկանում էի տեղեկացնել, որ քիչ առաջ ինձ հետ կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հարազատները և տեղեկացրել, որ վերջինս ձերբակալվել է»,- այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

Նրա խոսքով՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանից որևէ տվյալ չունեն, հեռախոսները անջատված են, իսկ ֆեյսբուքյան էջն էլ, որտեղ վերջինս «ակտիվորեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, ընդհանրապես հեռացվել է համացանցից»:

Factor TV-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Facebook-ում փորձեցինք գտնել նաև Արթուր Օսիպյանի էջը, այն հասանելի չէր։

Այսօր ավելի վաղ Օսիպյանը քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետին և հարցեր ուղղել Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաև Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ։

Օսիպյանը պնդել է, որ հրապարակված բանակցային փաստաթղթերում չկա որևէ ձևակերպում, ըստ որի՝ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Բանավեճի ընթացքում Օսիպյանը նաև մեղադրել է ՀՀ իշխանություններին Արցախի նախկին ղեկավարների՝ Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի ղեկավարած համակարգին ֆինանսավորելու մեջ։ Նրա խոսքով՝ Հայաստանից փոխանցված միլիարդավոր դրամները գնացել են «կլանի գրպանները», մինչդեռ Արցախում ընդդիմադիր խմբերը պայքարում էին այդ համակարգի դեմ։

Իրավիճակը զրույցի ընթացքում սրվել է, Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել է հեռանալ։

«Էս Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից ընդհանրապես։ Որևէ մեկը չհամարձակվի… ա՛յ փախածներ, արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքե՞ր են արա սրանք։ Եկել են, մատ են թափ տալիս էս Ղարաբաղի պսևդոէլիտաները։ Ռադներդ քաշեք, արա ընդհանրապես։ Ով եք դուք, արա՛։ Ղարաբաղի հարցը որ կար, գնայիք զոհվեիք, դուք խի՞ եք կենդանի ընդհանրապես»,- ասել է Փաշինյանը։

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Օսիպյանի մի գրառում է ցույց տվել Փաշինյանին, որն ուղղված էր նրան։

«Ֆեյսբուքում հլը ի՞նչ ա գրել, թե Նիկոլը… հլը դրան նայի: Բա որ հիմա թողեինք՝ բմբուլները քամուն տային, մեծ կտոր ականջը մնար, ասելու էին՝ սխալ եք անում: Լակո՛տ, ոտի տակ չընկնես»,- բորբոքված ասել է Փաշինյանը։

Եվգենյա Համբարձումյան

Տեսանյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն նախընտրական փուլում առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։