Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

Սլովակիայի իշխանությունները նախատեսում են Ադրբեջանի հետ կնքել բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր՝ առնվազն տասը տարով։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ Տոմաշ Տարաբան ադրբեջանական «Report» գործակալությանը տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սլովակիան ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները, և Ադրբեջանը մեզ համար շատ հուսալի գործընկեր է»,- ասել է նա։

Տարաբան նաև նշել է Ադրբեջանի օգնությունը Սլովակիային էներգամատակարարման գործում Ուկրաինայի տարածքով տարանցման հետ կապված վերջին ճգնաժամի ընթացքում։

Ադրբեջանական գազը Կենտրոնական Եվրոպա մատակարարելու եղանակը, սակայն, հարցական է մնում։ Կողմերը ներկայում քննարկում են, թե որ խողովակաշարերը կարող են օգտագործվել և ինչ քանակությամբ, հավելել է Սլովակիայի փոխվարչապետը։

Սլովակիայի խոշորագույն էներգետիկ օպերատորի՝ Slovensky Plynarensky Priemysel-ի (SPP) ղեկավար Մարտին Հուսկան  հայտարարել էր նոր գազի մատակարարների որոնման մասին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո ռուսական գազի գնումները փուլ առ փուլ դադարեցնելու՝ ԵՄ-ի որոշման։ Նրա խոսքով՝ բանակցություններ են ընթանում ադրբեջանական SOCAR ընկերության հետ գազի երկարաժամկետ մատակարարումների վերաբերյալ։ Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Սլովակիային 2024 թվականին՝ փորձնական պայմանագրով։

Եվրամիությունը որոշել է մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը լիովին արգելել Ռուսաստանից գազի ներմուծումը։ Գազի մատակարարման արգելքը հաստատվել է 2026 թվականի հունվարին։

Հեղուկ բնական գազի ներմուծումը պետք է դադարեցվի մինչև 2026 թվականի վերջը, իսկ խողովակաշարային մատակարարումները՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։ Սակայն այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը, եթե ԵՄ երկրները դժվարություններ ունենան գազի պահուստարանների լիցքավորման հարցում։ Նախատեսվում է նաև Ռուսաստանի հետ նոր գազային պայմանագրերի կնքման արգելք։

ԵՄ որոշումից հետո Սլովակիան և Հունգարիան՝ ԵՄ անդամ վերջին երկրները, որոնք ուղղակիորեն ռուսական գազ էին գնում, հայտարարեցին այս հարցով դատարան դիմելու իրենց ծրագրերի մասին։

2025 թվականի սեպտեմբերին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել էր, որ իր երկիրը տարեկան գնում է մոտավորապես 3,5 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի