Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 ենթադրյալ զոհեր կապ են հաստատել Փարիզի դատախազության հետ։ Այս մասին RTL հեռուստաալիքի եթերում հայտարարել է Փարիզի դատախազ Լորա Բեկկոն, գրում է The Insider-ը։

RTL-ը նշում է, որ սա Փարիզի դատախազության կողմից քննվող գործով զոհերի ընդհանուր թիվը հասցնում է մոտավորապես 20-ի: Բեկկոյի խոսքով՝ այս հետաքննության նպատակն է բացահայտել Էփշտեյնի հնարավոր հանցակիցներին Ֆրանսիայում: Քննիչները հավաքում են զոհերի ցուցմունքները, որոնցից մի քանիսն ապրում են Ֆրանսիայից դուրս: Այնուհետև նրանք մտադիր են վերլուծել ֆիզիկական ապացույցները՝ Էփշտեյնի արխիվից «ավելի քան 1,5 միլիոն ֆայլեր»: Հավանական կասկածյալներից ոչ մեկը դեռևս չի հարցաքննվել:

Բեկկոն ասել է, որ  զոհերից մի քանիսի ինքնությունը նախկինում հայտնի էր, օրինակ՝ Ժերար Մարիի՝ Փարիզի Elite մոդելային գործակալության նախկին ղեկավարի գործով։

«Սակայն մյուսները՝ մոտ տասը մարդ, առաջին անգամ են  բացահայտվել»,- ասել է դատախազը։

Ջեֆրի Էփշտեյնը 2008 թվականին դատապարտվել էր անչափահաս աղջկա մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ 2019 թվականի ամռանը նա կրկին ձերբակալվել և մեղադրվել էր կանանց, այդ թվում՝ անչափահասների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ։ Էփշտեյնին շուտով մահացած էին գտել իր բանտախցում. պաշտոնապես նա ինքնասպան է եղել։ Նրա հանցակից Գիսլեյն Մաքսվելը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

2025 թվականի վերջից ի վեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, Կոնգրեսի հանձնարարականով, սկսել է գաղտնազերծել «Էփշտեյնի ֆայլերը», որոնք պարունակում են զոհերի ցուցմունքներ և փաստաթղթեր, վերաբերում են բազմաթիվ հայտնի մարդկանց՝ քաղաքական գործիչների, միլիարդատերերի և թագավորական ընտանիքների անդամների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի