ԱԱԾ-ն ճնշո՞ւմ է հոգևորականներին․ Փաշինյանի աղմկահարույց խոստովանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիյանի անունը չի հնչում»,- Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ արշավի 7-րդ ամսում Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է անում։ Պատասխանելով Factor TV-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոստովանեց, որ, այդ թվում, ԱԱԾ-ի ծառայողները մինչ պատարագը փորձում են ազդեցություն գործել հոգևորականների վրա՝ նրանց հանդիպելով և խնդրելով պատարագի ընթացքում չհիշատակեն Գարեգին Բ-ի անունը։

«Մի դեպքում դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում՝ ծանոթ։ Չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերրորդ դեպքում՝ իմ օգնականը լինել։ Այստեղ ԱԱԾ-ն կապ ունի այնքանով, թե ով ում հետ անձնական կապեր ունի»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի ցանկանում է պատարագի մասնակցել Գյումրիում։ Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանան լրատվամիջոցներին փոխանցել էր, որ իրեն մի շարք անձինք, այդ թվում՝ ԱԱԾ-ից, առաջարկել են Գարեգին Բ-ի անունը չհնչեցնել։ Քահանան այսօր կաշկանդված էր իր և ԱԱԾ-ի զրույցից մանրամասներ հայտնել, սակայն Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց՝ կաթողիկոսի անունը չի պատրաստվում զեղչել։ «Չեմ պատրաստվում կաթողիկոսի անունը չեղչել, դա դարերից է գալիս»,-ասաց քահանան։

Նշենք, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, տնօրենին նշանակում է վարչապետը։ Փաշինյանը վերջին անգամ ԱԱԾ տնօրեն է նշանակել Անդրանիկ Սիմոնյանին՝ այս տարվա ամռանը։

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը ԱԱԾ-ի միջամտությունը պետական կառույցների գործառույթների ակնհայտ խեղաթյուրում է համարում։  Նավասարդյանի խոսքով՝ ԱԱԾ-ի առաքելությունը չի կարող երբեք կապ ունենալ մարդկանց կարծիքի արտահայտման սահմանափակման հետ։

«Պաշտոնական դիրքի չարաշահում է, իշխանական լծակների չարաշահում է։ Սրա արդյունքում մենք կունենանք ներքին քաղաքական իրավիճակի սրում, որը ինչ-որ տեղ հակասության մեջ է մտնում ՔՊ-ի էթիկայի կանոնների հետ»։

Հանրային գործիչ Գարեգին Միսկարյանն էլ ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցներին օգտագործում է իր քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար։

«Եթե Կտրիճ Ներսիսյանը մի բան է արել, որ պետք է ձերբակալեն, թող ձերբակալեն, բայց եթե Փաշինյանի քմահաճույքով են գնում, դա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Այդ խնդրելը իր գինն ունի, ԱԱԾ ղեկավարը իր հավատարմությունը Փաշինյանին ցույց տալու համար այնպես է խնդրում, որ չմերժեն»։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քննադատելով՝ նշում է՝ ԱԱԾ աշխատակիցը որևէ պարտավորություն և լիազորություն չունի որևէ քաղաքացուց պահանջել, թե ում անունը տա կամ չտա:

Սա ուղղակի խայտառակություն է ու պաշտոնական լիազորությունների չարաշահում, որը հանդիսանում է մարդու կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ անթույլատրելի ճնշման փաստ: Նման բնույթի «հորդորները» չեն կարող որակվել որպես «անձնական բնույթի» հարաբերություն: Նման ապօրինի գործողություններն են ԱԱԾ-ն դարձնում ԿԳԲ՝ նրան բնորոշ բնույթին ու գործելակերպին համապատասխան»,-կարծում է Սաքունցը:

Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում փորձեց շեղվել բուն հարցից, թե ինչո՞ւ են ԱԱԾ-ականները հասել եկեղեցի ու քահանային պատարագի տեքստը խմբագրելու խնդրանք ներկայացրել։ Փոխարենը վարչապետը պատրաստ էր մանրամասն բացատրել, թե հատուկ ծառայության աշխատակիցներն ինչու են ուղեկցում իրեն պատարագի ընթացքում։ Սակայն երբ հստակեցրեցինք, որ հարցեր չեն առաջացնում իր՝ որպես ՀՀ վարչապետի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները, այլ ԱԱԾ-ի միջամտությունը պատարագի տեքստերի խմբագրմանը, մասնավորապես, կաթողիկոս Գարեգին երկրորդի անունը զեղչելուն, Փաշինյանն ուշագրավ պատասխան տվեց։

«Որովհետև Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը»,-ասաց նա։

«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, թե որևէ կարծիք կամ գնահատական կարող է վնասել պետական անվտանգությանը։ Եթե այդպես լիներ, ապա որևէ կարծիք, որը առաջին դեմքն է հայտնում, ոչ մեկ իրավունք չունի ասել, քանի որ հակասություն է առաջանում»,-վարչապետին արձագանքելով ասում է Բորիս Նավասարդյանը։

Չնայած այդ թվում ԱԱԾ-ի միջամտությանը՝ Փաշինյանին ու նրա թիմին առայժմ չի հաջողվել Գյումրիում գտնել քահանայի, որը պատարագի ընթացքում պատրաստ կլինի չհիշատակել կաթողիկոսի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան