Մայրաքաղաքի ավտոբուսներում շատերը չեն վճարում ու հսկիչներ գրեթե չկան, հենց դա էլ պատճառներից մեկն է, որը հանգեցրել է Երևանի բյուջեի թերհավաքագրման։ Որ դա հնարավոր է՝ համոզվեցինք, երբ առանց խոչընդոտի ու տուգանվելու երթևեկեցինք տարբեր երթուղիներ սպասարկող ավտոբուսներով։ Օրերս Երևանի քաղաքապետարանը Կառավարության պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ ստացավ․ պատճառն այն է, որ Երևան քաղաքի բյուջեում թերհավաքագրումներ կան, …

