Բաքուն ակնկալում է Երևանից քաղաքական պատասխանատվություն խաղաղության օրակարգի իրականացման գործում. Բայրամովը խոսել է TRIPP-ից 

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը ներկայում ապրում են իրենց երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում կայացած ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի նիստում ելույթ ունենալիս։

Նա նշել է, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում տարբեր ոլորտներում՝ կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության մակարդակներում, կոնկրետ միջոցառումներ իրականացնելու համար՝ խաղաղության գործընթացին լրացուցիչ խթան հաղորդելու համար։

«Ադրբեջանը, որպես բարի կամքի դրսևորում, միակողմանիորեն վերացրեց Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Այս նվաճումները հստակ ցույց են տալիս, որ ուղիղ երկկողմ բանակցությունները առաջ շարժվելու լավագույն ուղին են։ Ադրբեջանը տարիներ շարունակ հետևողականորեն պաշտպանել է դա։ Մեր երկիրը, որպես խաղաղության օրակարգի նախաձեռնող, հավատարիմ է մնում այս ուղուն և ակնկալում է փոխադարձ քաղաքական կամք և պատասխանատվություն Հայաստանից»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Բաքվի և Երևանի միջև զգալի առաջընթաց է գրանցվել հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորման գործում, որը գագաթնակետին հասել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովով։

«Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովի արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որը ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Կողմերը պարտավորվեցին, որ հակամարտությունն անցյալում է և չի ենթարկվի որևէ վերանայման փորձի, և այժմ նրանք սկսում են բարիդրացիական հարաբերություններ կառուցել այս իրականության հիման վրա»,- նշել է նա։

Բայրամովը նշել է, որ «Թրամփի երթուղու» նախագծի՝ ժամանակին իրականացումն առաջնահերթ նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Նա ընդգծել է, որ այս բազմամոդալ երթուղին կներառի երկաթուղի, մայրուղի և այլ հաղորդակցություններ։

«TRIPP-ը պետք է ապահովի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև օգուտ բերի Հայաստանին։ Ինչպես բազմիցս նշվել է, հաղորդակցությունների բացման կարևորությունը  չի սահմանափակվում միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմամբ, այլ ենթադրում է զգալի օգուտներ շատ ավելի լայն մասշտաբով»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի