«88» սուպերմարկետների ցանցը չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. ընկերությունը՝ Աննա Հակոբյանի շուրջ աղմուկի մասին

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«88» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել՝ պաշտոնապես հերքելով կապակցվածությունը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ։

««88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս 88 Սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկությունները։

Նման խոսակցությունները երբեմն կարող են առաջանալ ոչ միայն ապատեղեկատվության ազդեցությունից, այլ նաև տարբեր շահագրգիռ խմբերի կողմից՝ որպես ճնշման, շահարկման կամ առողջ մրցակցության կանոններին հակասող փորձեր։ Մենք վստահ պնդում ենք, որ նմանատիպ խոսակցությունները չեն ծառայում ոչ մեր գործունեության, ոչ էլ հասարակության շահերին։

Մենք բարձր ենք գնահատում հազարավոր սթափ մտածող գնորդներին, ովքեր գնահատում են մեր պարզ և թափանցիկ աշխատանքը։
Վստահեցնում ենք, որ մեր գործունեությունը թափանցիկ է, և այդ մասին կարող են փաստել մեր բոլոր գործընկերները, որոնց հետ մշտապես գործում ենք փոխադարձ հարգանքի և ջերմ գործընկերային համագործակցության միջավայրում։
Մեր միակ նպատակը մնում է նույնը՝ապահովել արդար գնային քաղաքականություն, բարձր որակի սպասարկում և հաճելի միջավայր յուրաքանչյուր հաճախորդի համար»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Աննա Հակոբյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ահազանգեր են հնչում, թե իր անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ՝ դրանցում գործող բիզնեսները փակելով, նա դիմել էր դատախազություն։

ՀՀ վարչապետի տիկնոջ կողմից գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, նշել էին դատախազությունից։