Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել «օդային հրադադարի» տարբերակը։ Իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Կրեմլին առաջարկել է լիարժեք հրադադար՝ որպես սցենարներից մեկը, ներառյալ՝ հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների դադարեցում, սակայն այս առաջարկը մերժվել …

