Շիրակի թեմից ոչ մի քահանա Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կիրակի պատարագ չի մատուցելու․ Նարեկ եպիսկոպոս Ավագյան

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, պատարագի է մասնակցելու Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում։ Այս մասին վարչապետը հայտարարել է ֆեյսբուքյան տեսանյութի միջոցով։ Ո՞վ է պատարագ մատուցելու այդ օրը։ Հոգևորականի անունն առայժմ հայտնի չէ։ ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որը նաև Շիրակի թեմի ժամանակավոր հոգևոր առաջնորդն է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումից հետո, Factor.am-ին փոխանցեց, որ տեղեկություններ չունի՝ ով է պատարագը մատուցելու։

«Ինձ ոչ մի բան չի ասվել։ Շիրակի թեմից էլ ոչ ոք չի պատարագելու։ Յոթ Վերքում պետք է պատարագեր Տեր Գառնիկը։ Իր առաջին պատարագն էր, բայց նա պատարագ կմատուցի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում»,-ասաց թեմի առաջնորդը։ Ստացվում է՝ քահանային այլ թեմից են տանելու։ Հիշեցնենք՝ անցնող շաբաթվա ընթացքում, այդ թվում՝ ԱԱԾ-ի ազդեցությամբ, իշխանավորները փորձում էին հասնել նրան, որ Գյումրիի քահանաներից տեր Ռուբենը մատուցի պատարագը՝ կաթողիկոսի անունը զեղչելով։ Քահանան դեմ չէր պատարագ մատուցել, սակայն հրաժարվել է Փաշինյանի ցանկությունը կատարել ու զեղչել Գարեգին Բ-ի հիշատակումը։

Փաշինյանը երեկ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հաստատել էր, որ ԱԱԾ-ն էլ է միջամտում, որ պատարագին կաթողիկոսի անունը չտրվի, սակայն վարչապետը դա ոչ թե ճնշում, այլ խնդրանք էր ներկայացրել։

 

Նարեկ Կիրակոսյան