Լեբրոն Ջեյմսի ռեկորդային շարքն ավարտվել է 1297 խաղ հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը 2007թ․ հունվարից հետո առաջին անգամ չի կարողացել առնվազն 10 միավոր վաստակել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղում։

NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում լոսանջելեսցիները 123:120 հաշվով հաղթել են «Տորոնտո Ռեպտորսին»։ 40-ամյա ամերիկացին խաղահրապարակում անցկացրել է 36 րոպե, վաստակել 8 միավոր, գրանցել 11 արդյունավետ փոխանցում ու 6 ռեբաունդ։

NBA-ի նախորդ 1297 հանդիպումներում անընդմեջ Լեբրոն Ջեյմսը կարողացել էր վաստակել առնվազն 10 միավոր՝ գրանցելով անհավանական ռեկորդ, հաղորդում է ESPN-ը։

«Տորոնտոյի» դեմ խաղում Ջեյմսը վերջին վայրկյաններին գրոհի եզրափակիչ փուլում ասիստ է կատարել ճապոնացի Ռույ Հատիմուային, որը 3 միավորանոց նետումով հաղթանակ է պարգևել «Լեյքերսին»։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանը ռեկորդային է Լեբրոն Ջեյմսի կարիերայում։ Նա պատմության մեջ առաջին բասկետբոլիստն է, որը մասնակցել է NBA-ի 23 մրցաշրջանի։