Կամավոր ատեստավորումը երկրորդ տարին չհաղթահարած ուսուցիչները չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ պատասխանելով ուսուցիչներից նախապես ստացված հարցերին: «Թե՛ «Հանրակրթության մասին» օրենքով, թե՛ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով արձանագրված է, որ բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: …

