ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ինես Դոմինգոսը քննարկել են երկու երկրների արդյունավետ համագործակցությունը բազմակողմ հարթակներում, առաջիկա միջազգային համաժողովների նկատմամբ Հայաստանի տեսլականը, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի խորացման հնարավորությունները։

«Զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակներում Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը և վերահաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը է ներկայացրել ՀՀ տեսլականը 2026թ. Հայաստանում հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման առնչությամբ: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված COP17-ի և EPC-ի շրջանակներում ներառական, կառուցողական և համագործակցային երկխոսության ապահովմանը:

Անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր արժեքների վրա խարսխված ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական և տնտեսական կապերի խորացման կարևորությունը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցության հետագա զարգացումը»,- ասված է հաղորդագրությունում: