Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաջորդ շաբաթվանից Ռուսաստանի Կենտրոնական բանկը կվերացնի երկրի քաղաքացիների, ինչպես նաև «բարեկամական» երկրներից ոչ ռեզիդենտների համար արտասահման արտարժույթի փոխանցումների սահմանափակումները։ Այս մասին ասվում է կարգավորող մարմնի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է The Insider-ը:

Ըստ Կենտրոնական բանկի՝ որոշումը կայացվել է «արտարժույթի շուկայում կայուն իրավիճակի» պատճառով։ Սահմանափակումները կվերացվեն դեկտեմբերի 8-ից։

Չեղարկվող սահմանափակումները մտցվել են 2022 թվականի մարտին։ Դրանց համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները և «բարեկամական» երկրներից ոչ ռեզիդենտ անձինք կարող էին մինչև 1 միլիոն դոլար փոխանցել արտասահմանյան բանկային հաշիվներին կամ մինչև 10,000 դոլար՝ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով։ Այս միջոցառումը մի քանի անգամ երկարաձգվել է, վերջին անգամ՝ այս տարվա սեպտեմբերին՝ մինչև 2026 թվականի մարտի վերջ։

«Ոչ բարեկամական» երկրների քաղաքացիների համար փոխանցումների արգելքը մնում է ուժի մեջ։

Ռուսաստանում աշխատողները կկարողանան ամսական արտասահման փոխանցել իրենց աշխատավարձին համարժեք միջոցներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի