Ռուսական հատուկ ծառայությունները պնդում են, որ ռուս զինծառայողներն Ուկրաինայում ոչնչացրել են «Սապսան» հրթիռների չորս արտադրական օբյեկտ՝ երկուական՝ Դնեպրոպետրովսկում և Սումիի մարզում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Գործողության հետևանքով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին հասցված վնասը հսկայական է և անհամեմատելի Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կողմից անցկացված «Սարդոստայն» գործողության հետևանքով Ռուսաստանին հասցված վնասի հետ», – ասվում է …

