«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
Բոլորը

Համացանցում երեկ տարածված 10 վայրկյան տևողությամբ նոր տեսանյութը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այն տարածած օգտատերը պնդում է, որ Հաղարծին համալիրում հոգևորականին մոտեցած քաղաքացին հարցրել է՝ «Ինչո՞ւ թմրանյութը գցել տվեցիք պայուսակի մեջ»։ Տեսանյութում թիկունքից երևացող տղամարդը, որը, ըստ հրապարակման, արքեպիսկոպոսն է, բռունցքով հարվածում է քաղաքացու դեմքին։ Տեսանյութի արտահոսքին նախորդել էր արքեպիսկոպոսի ձերբակալությունը, իսկ այսօր՝ կալանքը։ 

Ընդամենը երկու ժամ պահանջվեց դատավոր Մասիս Մելքոնյանից, որ քննի կալանքի միջնորդությունն ու բավարարի։ Բարձրաստիճան հոգևորականն արդեն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է։

Արքեպիսկոպոսը երեկ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվեց հենց Քննչական կոմիտեի շենքում․ մեղադրանքի հիմքում 7 տարի առաջ կաթողիկոսի հեռացման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նրան վերագրվող դրվագ է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում։

«Թե, իբր, այդ ժամանակ մասնակիցներից մեկին վարկաբեկելու համար հանձնարարել է իր ծառայողներից մեկին, որպեսզի էդ մասնակիցներից ինչ-որ մեկի ուսապարկում դնի թմրամիջոց»,- մանրամասնում է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ղեկավարած Կարեն Պետրոսյանը նշեց՝ 2018-ի հուլիսին Կորյուն աբեղայի կարգալուծության հարցով դիվանատանն էին, երբ ոստիկանությունից զանգ ստացան․ «Ոստիկանությունից մեզ խնդրեցին՝ պատին կախված պայուսակը ներկայացնել ոստիկաններին՝ ստուգման նպատակով, առաջին անգամ պայուսակում ոչինչ չգտան։ Կես ժամ հետո նորից զանգ եկավ ոստիկանությունից, թե բա՝ գանք նորից նայենք, նորից նայեցին՝ այս անգամ հայտնաբերվեց անձեռոցիկի մեջ ինչ-որ զանգված»։ 

Պետրոսյանի խոսքով՝ սա հստակ գծված օպերացիա էր․ ինչ-որ մեկը պետք է թմրանյութը գցեր, մեկ ուրիշը՝ զանգեր ոստիկաններին, իսկ նպատակը բողոքի շարժումը վարկաբեկելն էր․ «Քրեական գործի շրջանակներում պարզ դարձավ, որ զանգահարողը սարկավագ էր, ով առաջին և երկրորդ զանգերի ընթացքում մտել էր դիվանատուն, կան ձայնագրություններ, տեսաձայնագրություններ։ Հետո պարզ դարձավ, որ սարկավագը ցուցում է ստացել։ Դա կազմակերպվել էր դիվանատան ուղիղ մասնակցությամբ ու ցուցումով»։

Սարկավա՞գն է ասել, որ իրեն հրահանգել է Արշակ արքեպիսկոպոսը, Factor TV-ի այս հարցն անպատասխան մնաց․ Պետրոսյանը պատճառաբանեց՝ նախաքննական գաղտնիք է։

Իսկ արդյո՞ք տարածված  տեսանյութում հարվածողն  իսկապես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է   եղել․ պաշտպան Արսեն Բաբայանն այսպես է մեկնաբանում․ «Տեսագրության համաձայն՝ մեկը թիկունքով կանգնած, ինչ-որ մի տղաի հարվածում է, և գրում են, իբր, Արշակ Սրբազանին հարց են տվել, և դրա համար հարվածել են։ Ես էլ ասում եմ՝ ինձ էլ հարց տային, ես էլ կհարվածեի»։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ ենթադրյալ միջադեպից միայն 7 տարի անց  են իշխանություն-Մայր Աթոռ լարվածությանը զուգահեռ քննչական ակտիվ գործողություններ սկսվել․ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այստեղ արտասովոր ոչինչ չի տեսնում․ 

«Նախ, իշխանությունը չի հիշում՝ քրեական գործերի կամ հանցագործությունների մասին, ինքը դրանով չի զբաղվում, այլ այն համապատասխան պետական կառույցները, որոնք անկախ իշխանության ինչպիսին լինելու, պետք է զբաղվեն էդ գործերով»։

Մայր Աթոռն այստեղ քաղաքական հետապնդում է տեսնում։ Հոգևոր կառույցն այսօր դատապարտող հայտարարություն է տարածել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել արքեպիսկոպոսի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների հետապնդումները՝ դրանք որակելով «ապօրինի»  և վերականգնել նրանց խախտված իրավունքները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոզա Վարդանյան