Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Բունդեսթագը դեկտեմբերի 5-ին վերջնական քվեարկությամբ հաստատել է երկրի զինված ուժերում (Բունդեսվեր) պարտադիր զինվորական ծառայության բարեփոխման մասին օրենքի նախագիծը։ Կողմ է քվեարկել 323 պատգամավոր, դեմ՝ 272-ը, ևս մեկը՝ ձեռնպահ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Որպեսզի բարեփոխումն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ին նախատեսված ժամկետում, այն պետք է հաստատվի Բունդեսրատի կողմից, որի տարեվերջյան նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի նախաձեռնությունը կոչ է անում վերականգնել պարտադիր բժշկական զննումները բոլոր տարիքային խմբերի համար։ 2027 թվականի հուլիսից բոլոր գերմանացի երիտասարդները, սկսած 2008 թվականին ծնվածներից, պարտավոր կլինեն անցնել այս ընթացակարգը։ Այն տարեկան կազդի մոտ 300,000 երիտասարդի վրա։

2026 թվականից 18 տարին լրացած երիտասարդ տղամարդիկ պարտավոր կլինեն լրացնել հարցաթերթիկ, որում կետեր կան նրանց ֆիզիկական պատրաստվածության և Գերմանիայի զինված ուժերին միանալու պատրաստակամության մասին։

Կանայք նույնպես կարող են լրացնել հարցաթերթիկը և հայտարարել բանակում ծառայելու պատրաստակամության մասին, սակայն միայն իրենց սեփական հայեցողությամբ, քանի որ Գերմանիայի Հիմնական օրենքի համաձայն՝ միայն տղամարդիկ են պարտավոր ծառայել բանակում։

Բարեփոխման վրա ազդում են ՆԱՏՕ-ի զորքերի նոր պահանջները՝ Ռուսաստանից եկող սպառնալիքի աճի ֆոնին։ Այդ պահանջների համաձայն՝ Գերմանիան պետք է կարողանա մինչև 2035 թվականը ճգնաժամի կամ պատերազմի դեպքում տեղակայել մոտավորապես 460,000 զինվորականի։ Պիստորիուսը նախատեսում է Բունդեսվերի անձնակազմը ներկայիս 183,000 ակտիվ զինվորներից և սպաներից հասցնել մոտավորապես 260,000-ի, իսկ պահեստազորային ուժերն ընդլայնել մինչև 200,000-ի։

Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն, Բունդեսվերը կարող է այս տարի ակնկալել մոտավորապես 15,000 նորակոչիկի զորակոչ։

Բարեփոխումից հետո, այսինքն՝ 2026 թվականից, այդ թիվը պետք է տարեկան միջինում աճի 3000-5000-ով։ Կառավարությունը հույս ունի, որ այդ նորակոչիկներից մի քանիսը կորոշեն ավելի երկար ժամանակով մնալ բանակում։ Ավելին, քաղաքական գործիչները հույս ունեն ավելացնել պահեստազորայինների թիվը։

Մինչդեռ, Գերմանիայի շատ քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Համբուրգում, Դյուսելդորֆում, Դրեզդենում և Մյունխենում, դպրոցականները մտադիր են փողոց դուրս գալ՝ բողոքելու Բունդեսվերի բարեփոխման դեմ։ Նրանց նման ակցիաների կոչ է արել «Դպրոցական դասադուլ զինվորական ծառայության դեմ» նախաձեռնությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի