Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պաշտոնյաների հրապարակումներն այն մասին, որ WhatsApp-ում նրանց անուններով ու նկարներով կեղծ հաշիվներ են բացվել։ ԱԺ նախագահ, ՊԵԿ նախագահ, Երևանի փոխքաղաքապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ըստ պաշտոնյաների՝ իրենց անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում։

«Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերեն։ Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»,- ֆեյսբուքում գրել է ԱԺ խոսնակը։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել՝ հաղորդում չստանալու պատճառաբանությամբ։ Սիմոնյանի խոսնակը հակադարձում է՝ հրապարակային գրառումը կարող էր դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ զեղծարարությունն ավելի հեշտ է իրականացնել արհեստական բանականության օգնությամբ․ օտար լեզվով տեքստեր ու տեսանյութեր են գեներացնում, ձայնը՝ կլոնավորում։ 

«Սա երբեք չի ավարտվելու, սա ուժգնանալու է։ Այսինքն՝ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք պետք է կրթվեն այս առումով»,- ընդգծում է Մարտիրոսյանը։

CyberHUB․am-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի անունով ու նկարով ևս կեղծ օգտահաշիվ են բացել, անգամ ձայնն են կլոնավորել և կեղծ հաղորդագրություններ ուղարկել։

Սա խաբեության հերթական դրվագն է՝ ասում է Պապյանն ու մանրամասնում՝ կեղծ հաղորդագրությամբ ասել են, որ, իբր, նոր մեդիաների աջակցության ծրագիր են գործարկում, և գումարի հատկացումներ են լինելու։ Պապյանի գործընկերը բացահայտել է խաբեությունը։ Փորձագետը բացատրում է՝ բոլոր դեպքերում հարձակման սցենարը գրեթե նույնն է։

«Նախ սկսում են կապվել, խոսել, ինչ-որ վստահելի հարաբերություններ են հաստատում, հետո սկսում են պատմել, որ գիտե՞ք ինչ կա՝ ԱԱԾ-ից ինչ-որ ֆինանսական ստուգումներ են տեղի ունենում, և այդ ստուգումների հետ կապված հանգստացնում են, ասում են՝ վախենալու բան չկա, բայց եթե քեզ կզանգեն, իմացիր, որ դրա հետ է կապված»,- ասում է Պապյանը։

Փորձագետը որոշել է, այսպես ասած, «խաղի» մեջ մտնել խաբեբաների հետ․ որոշ ժամանակ անց մեկ այլ կեղծ օգտահաշվից՝ Հայաստանի զինանշանով, զանգ է ստացել, որի ընթացքում ներկայացել են ԱԱԾ-ից։ Պապյանն ասել է՝ տեղյակ է, որ խաբեություն է, որից հետո խաբեբաները ջնջել են հետքերը։  

Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ հանցագործները սովորաբար նույն երկրում չեն։ Բացի այդ, նրանք շատ լավ գիտեն՝ ինչպես թաքցնել իրենց հետքերը։

«Զեղծարարների զոհ դարձածները դառնում են կրկնակի զոհ, որովհետև հետո դիմում են ինչ-որ մութ իրավաբանների, ինչ-որ բեթմենների և այլն, ու շատ հաճախ ավելի շատ գումար են կորցնում, քան առաջին փուլում»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետները հիշեցնում են՝ չբացել որևէ հղում, չտրամադրել որևէ տվյալ, իսկ կասկածի դեպքում՝ հաղորդակցության այլ տարբերակներով կապվել իրական անձի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան