Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի խոսքին, ըստ որի՝ ԱԱԾ աշխատակիցը հորդորել է Շիրակի թեմի քահանային պատարագի ժամանակ չհիշատակել Գարեգին Բ-ի անունը։ Բարսեղյանը քննադատության է ենթարկել ուժային կառույցի նման գործելաոճը և դրա՝ վարչապետի կողմից արդարացումը։

Լևոն Բարսեղյանը ԱԱԾ-ի միջամտությունը եկեղեցական ներքին հարցերին որակել է որպես լիազորությունների անցում։ Նա հեգնանքով նշել է, որ եթե պետական իշխանությունը նորմալ է համարում նման միջամտությունը, ապա ԱԱԾ-ն կարող է մտնել նաև մարդկանց կենցաղ։

«Սա լիազորությունների անցման սովորական պրակտիկա է։ Եթե վարչապետն, ըստ երևույթին, չի համարում, որ սա լիազորությունների անցում է, ուրեմն պիտի մի քանի տասնամյակ բոլոր իշխանություններին բացատրվի, որ իշխանությունը իրավունք ունի միայն անել այն, ինչ գրված է օրենքներով, սահմանված է։ Այլապես լիազորությունների անցումները անխուսափելի են, իսկ լիազորությունների անցումները կարող են լինել այդ որակի, բեթար որակի, զուլում որակի, էլ դու սուս որակի։ Ասենք՝ ԱԱԾ պաշտոնյաները մտնեն տները և երեխաներին սկսեն բացատրել, թե ինչպես պիտի ատամները լվանան»,- ասել է Բարսեղյանը։

Ըստ Բարսեղյանի՝ եթե հոգևորականի գործողություններում չկա քրեական հանցակազմ, պետական մարմինները, առավել ևս՝ ԱԱԾ-ն, իրավունք չունեն միջամտելու նրա քարոզին կամ ծիսակարգին։

«Տեքստի միջից երեք-չորս ժամանոց միջոցառման, պատարագի միջից մի նախադասություն հանել-դնելը պետական իշխանության անելիքը չէ։ Նման բացահայտումների մենք էլի ենք ականջալուր լինելու, բայց համոզված եմ, որ դա այլևս վճռական ազդեցություն չի ունենալու պետականաշինության տեսանկյունից»,- նշել է նա։

Լևոն Բարսեղյանը կարծիք է հայտնել, որ գործ ունենք քաղաքական նպատակահարմարության կիրառման հետ։
«Ինձ թվում է, որ մինչև մայիսի 29-30-ի հայտարարությունը, երբ պարոն վարչապետը խոսեց էս երեք կալանավորված հոգևորականի մասին, քեռակնոջ հետ կապի և այլնի մասին, մինչ այդ պահը, ըստ երևույթին, վարչապետը ունեցել է տեղեկություններ, ճշգրիտ տեղեկություններ և դրա հիման վրա է այդ հայտարարությունը արել։ […] Ահագին լուրջ է մտածումս այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսում է, գաղտնադիտում է ինչ-որ մի մեխանիզմով, հավաքել է տեղեկություններ և զեկուցել է վարչապետին։ Եվ ընդհանրապես այդ անձանց մասին գաղտնի ճանապարհով տեղեկություններ ստանալու հանգամանքը պիտի քննության առարկա դառնա իրավական պետության մեջ»,- ընդգծել է Բարսեղյանը։

Նա նաև հավելել է, որ ահազանգը պահել և տարիներ անց օգտագործելը հարիր չէ պետական ինստիտուտներին․ «Ահագին մարդու են գաղտնալսում, գաղտնադիտում, շատ բաներ, ըստ երևույթին, բացահայտվում են, բայց պահվում են նպատակահարմար պահի օգտագործելու համար և այլն, և այլն։ Հիմա եթե դատական համակարգ չի բարեփոխվել, որակյալ արդարադատության մասին խոսել չենք կարող»։
Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ իշխանությունը չկարողացավ ձևավորել անկախ դատական իշխանություն («երրորդ իշխանություն») և այժմ փորձում է հարցերը լուծել ուժային կառույցների միջոցով՝ «բարեվարքության դասեր» տալով։

«Մնացինք մենք օրենսդիր-դատական իշխանության հույսին, օրենսդիր և դատական իշխանություններով պետություն ստացվեց. դատական իշխանություն՝ երրորդ, որակյալ, գործող իշխանություն, իշխանության ճյուղ, որպես այդպիսին չկայացավ»,- եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան