Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլին երկրի իշխանություններին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ։

«Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հարցն այն է, որ Ադրբեջանը պատմական որոշում կայացրեց՝ պարբերաբար նավթամթերք մատակարարել Հայաստանին, ինչն այս փուլում հնարավոր է միայն վրացական երկաթուղիներով։ Բայց այստեղ չարագործներն այնպիսի սակագին են սահմանել, որ ավելի լավ կլինի դրանից հրաժարվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին։

Նա նշել է՝ Իվանիշվիլին չի կարող չիմանալ, որ ոչ ոք չի կարող նման սակագին վճարել, ուստի այստեղ նպատակը Հայաստան-Ադրբեջան մերձեցումը, Թրամփի միջանցքի քաղաքականությունը խոչընդոտելն է, և չգիտի՝ արդյո՞ք նրանք ցանկանում են գրավել Թրամփի ուշադրությունը, թե՞ պարզապես կատարում են Մոսկվայի հրահանգները։

«Մինչդեռ, ադրբեջանական սահմանից եկող բոլոր բեռնատարներին թույլատրվում է մուտք գործել Թբիլիսիի տուգանային գոտի։ Սահմանին նրանք պահանջում են մինչև 1000 դոլար մեկ անձի համար՝ անցնելու համար, ինչը նրանց հասանելիությունից դուրս գումար է։ Մինչդեռ մեր լրագրողների նյութերը դատարանի և յուրաքանչյուր քաղաքական գործչի ասածների մասին են, և գրեթե անհնար է հասկանալ լուրերը, շատ լուրջ աշխարհաքաղաքական դրամա, որը խաղարկվում է մեր աչքերի առաջ»,- գրել է Սաակաշվիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի