Սևանում հայտնաբերվել է 62 ձկնորսական ցանց․ սիգի որսի արգելքի վերահսկումը խստացվել է

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի խստիվ արգելքի ընթացքում իրականացվող ուժեղացված վերահսկողական գործողությունների ընթացքում էկոպարեկային ծառայությունը հայտնաբերել և լճից դուրս է բերել 62 ապօրինի ձկնորսական ցանց, որոնցից էլ՝ շուրջ 20 կգ սիգ։ Պաշտոնյաները կրկին հորդորում են բնակչությանը զերծ մնալ ապօրինի որսից՝ հիշեցնելով, որ խախտումների համար սահմանված է խիստ վարչական և քրեական պատասխանատվություն։ Այս մասին տեղեկացնում են Էկոպարեկային ծառայությունից:
«Չնայած որսի կանոնները պահպանելու՝ ազգաբնակչությանն ուղղված բազմաթիվ հորդորներին, կոչերին այդուհանդերձ Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 62 հատ ձկնորսական ցանց և այդ ցանցերից էլ՝ շուրջ 20 կգ սիգ տեսակի ձուկ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, հայտնաբերված ձկնորսական ցանցերը կտեղափոխվեն պահպանվող տարածք:
Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն:
Սևանի ձկնային պաշարների պահպանությունը մեր հիմնարար նպատակներից և ռազմավարական առաջնահերթություններից է և որսի խստիվ արգելքի որոշումն ուղղված է սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։
Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով»,- ասված է հաղորդագրությունում։