Լիանա Թովմասյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
Քաղաքականություն
10.12.2025 | 21:53
Այսօրվանից զբաղեցնելու եմ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Այս մասին հայտնում է արդարադատության նախարարի նախկին խորհրդական Լիանա Թովմասյանը։
«Միասին կնպաստենք զբաղվածության ծրագրերի առավել արդյունավետ իրագործմանն ու ոլորտային թվայնացման աշխատանքներին»,-նշել է նա։
Նշենք՝ Թովմասյանի արդարադատության նախարարի խորհրդական է եղել Գրիգոր Միասյանի պաշտոնավարման տարիներին։