Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել աշխարհի առաջնությունում

Լուրեր

28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայ մարզիկների հաջողություններով է կիսվել։ Հայաստանի 4 ներկայացուցիչներ արդեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են։

«60 կգ քաշային Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրն է ապահովում Հայաստանի համար։ Մեր մարզիկը շատ վստահ առավելության հասավ Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն 3-րդ ռաունդում Բազեյանը գործեց հաղթողի դիրքից և գործը հասցրեց նպատակին։ Նա իր կարիերայում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։

Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը։ Մեր ամենատիտղոսակիր բռնցքամարտիկը բելառուս Վադիմ Վաուչոկի հետ մենամարտում իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ էր հասցնում, բայց բելառուս բռնցքամարտիկը նույնպես ամրակազմ էր ու արժանի պայքար մղեց։ Այսուհանդերձ Բաչկովի մեծ փորձն ու որակները նրան հնարավորություն տվեցին հերթական անգամ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Ռաֆայել Հովհաննիսյանը շատ ծանր մենամարտում հաղթում է Էկվադորի ներկայացուցչին ու կարիերայում առաջին անգամ դուրս գալիս աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Սա մեր հավաքականի 3 մեդալն է։

Դավիթ Չալոյանը վերադառնում է բռնցքամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակ։ 4 տարի անց գյումրեցի մարիզկը կրկին կլինի պատվո հարթակին։

2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը նկատելի առավելությամբ հաղթանակի հասավ բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ Սա Հայաստանի կիսաեզրափակիչի 4-րդ ուղեգիրն է»,-հայտնում են ֆեդերացիայից։