Վարչապետը չի ուզում օտար հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս․ նա և ԱԱԾ-ն տիրապետում են փաստերի. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

«Անառարկելի փաստեր կան և կարգալույծ լինելու ենթակա անձը չի կարող եկեղեցում զբաղեցնել այն պաշտոնը, որը զբաղեցնում է»,- Factor TV-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Դիտարկմանը, թե իշխանությունն է որոշում՝ ով եկեղեցում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունի, նախարարը պատասխանեց․ «Դա ես չեմ որոշում․ դա սահմանում են եկեղեցական կանոնակարգերը, եթե, իհարկե, իմ գիտելիքները չեն դավաճանում․ ժամանակին ես այդ կանոններն ուսումնասիրել եմ»։

Հարցին՝ ի՞նչ անառարկելի փաստեր ունեն, նախարարը պատասխանեց․ «Ես ԴՆԹ թեստ անձամբ չեմ արել, բայց վստահաբար շոշափում եմ հանրային ընկալումները, և առնվազն ինձ համար այդ ընկալումները միանշանակ են»։

Սրբուհի Գալյանը հիշեցրեց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը, որ «չի ցանկանում օտար պետության հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս ունենալ»՝ հավելելով, թե «վարչապետը և իր ենթակայության տակ գործող մարմինները տիրապետում են համապատասխան փաստերի»։

Անդրադառնալով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու հավանականությանը՝ նախարարը նշեց․ «Սահմանադրության մեջ չպետք է լինեն ազգային անվտանգությունն ու խաղաղությունը վտանգող ձևակերպումներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան