Կհրապարակենք 44-օրյայի զեկույցից դետալներ՝ ոչ գաղտնի մասերը․ ծածկադմփոց չի՛ արվել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

«Նախկին իշխանությունները 20 տարի բանակցել են, բայց մեզ փակուղային վիճակ են թողել»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քննադատություններին, թե գործող իշխանությունն է պարտության մեղավորը։
«Մեր իշխանությունները ժառանգել են այդ ամեն ինչը, որ բանակցություն չկար, բանակցությունը կանգնած էր, ու Ադրբեջանն էլ բազմաթիվ նոր կետեր էր առաջարկել»,- ասում է նա։
Ըստ Մելքոնյանի՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի կողմից ուժերի փորձարկում էր, որը ցույց տվեց հայկական կողմի անպատրաստությունը։ Նա նաև անդրադարձել է այն փաստին, որ տարիներ շարունակ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը 5 միլիարդ դոլարի հարձակողական զենք է վաճառել Ադրբեջանին։ «Մեր նախագահները բարձրացրեցի՞ն մի օր հարց, թե մեր թշնամուն դու զինում ես։ Որովհետև իրենք երես էին թեքել մեզանից արդեն, Ռուսաստանը մեզանից արդեն երես էր թեքել, ինքն արդեն պաշտպանում էր Ադրբեջանին»,- ասել է բանախոսը։
Խոսելով 44-օրյա պատերազմի հետաքննիչ հանձնաժողովի աշխատանքների և դրա զեկույցը չհրապարակվելու շուրջ ընդդիմության մեղադրանքների մասին՝ Գագիկ Մելքոնյանը կոչ է արել ընդդիմադիր գործիչներին չզբաղվել «պատերի տակի խոսակցություններով»։ «Իրենք գային, մասնակցեին։ Գային, մասնակցեին, այնտեղ վարչապետն է եղել, այնտեղ եղել են զորահրամանատարներ, բոլորն այնտեղ են եղել։ Գային իրենք, հարց տային, իրենց հուզող հարցերը լրիվ այնտեղ բարձրացնեին ու հասկանային՝ ինչ է կատարվել»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ հանձնաժողովի աշխատանքը չի փակվել, և զեկույցի այն դետալները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում, կներկայացվեն հանրությանը։
Որպես պատերազմում պարտության հիմնական պատճառներ՝ պատգամավորը նշել է մի քանի գործոն․ «Մեր բանակը պատրաստ չէր պատերազմին։ Մեր ռեզերվը, որ պիտի համալրում կատարեր, պատրաստ չէր։ Մեր հակաօդային միջոցները պաշտպանված չէին, որովհետև հենց պատերազմը սկսվեց, իրենք առաջին հերթին մեր հակաօդային միջոցները շարքից հանեցին։ Ըստ նրա՝ Հայաստանը կռվում էր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի տեխնիկայի և հազարավոր վարձկանների դեմ»։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հնարավոր տնտեսական համագործակցությանը, մասնավորապես՝ վառելիք գնելու հեռանկարին, Մելքոնյանը նշել է, որ եթե Ադրբեջանն ավելի էժան գնով առաջարկի, ապա դա ձեռնտու է Հայաստանին։ «Մենք հիմա գնում ենք խաղաղության։ Ուզում ենք խաղաղություն լինի մեր երկու պետությունների մեջ։ Խաղաղության հասնելու համար ոչ թե հայհոյանքներով են գնում խաղաղության, այլ պիտի բարիդրացիական հարաբերություններ ունենանք»,- եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան